• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հանդիպումը Բասկերի երկրի խորհրդարանի նախագահ Բակարչո Տեխերիայի հետ

26 ապրիլի, 2021
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հանդիպումը Բասկերի երկրի խորհրդարանի նախագահ Բակարչո Տեխերիայի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 26-ին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում ունեցավ Բասկերի երկրի խորհրդարանի նախագահ Բակարչո Տեխերիայի հետ։
Հանդիպման սկզբում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր երախտագիտությունը հայտնեց Բասկերի երկրի խորհրդարանին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարելու և այդ մասին ինստիտուցիոնալ հայտարարություններ ընդունելու կապակցությամբ։ Կողմերը համակարծիք էին, որ Բասկերի երկրի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը ամուր հիմք են ստեղծում քաղաքական երկխոսության ծավալման համար։
Բակարչո Տեխերիան իր ափսոսանքը հայտնեց, որ համավարակի պայմաններում հնարավոր չեղավ այց իրականացնել Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում դեսպան Կարմիրշալյանն ու Բակարչո Տեխերիան քննարկեցին նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նաև գրառում կատարեց խորհրդարանի պատվո հյուրերի գրքում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: